ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ. Арсен Суренович КазарянЧитать онлайн книгу.
Երևանը 7-րդ քաղաքն էր Սովետական Միությունում, որտեղ կառուցվեց մետրո: Հիշենք, որ Թուրքիայում մետրոն բացվել է 2000թ.: Այժմ Երևանի մետրոպոլիտենը արդեն պետք է ունենար 36 կայան և կապեր իրար քաղաքի բոլոր շրջանները: Նաև հիշեցնենք, որ մետրոյի մեկ կիլոմետրի կառուցման առժեքը միջինը 100 մլն. դոլար է, իսկ դժվար պայմաններում, ինչպիսին Հայաստանում է` հասնում է 150 մլն. դոլարի:
1976թ. բացվեց Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգոբլոկը: Թուրքիայում առաջին ատոմակայանը դեռ կառուցման ընթացքում է:
Մագլեվ (անգլ. magnetic levitation) կամ մագնիտոպլան` գնացք մագնիսային բարձի վրա, տրանսպորտային միջոց, որը բարձրանում է իր ուղուց և շարժվում է առաջ մագնիսային դաշտի միջոցով: Չկա շփում ռելսի հետ, և գնացքը կարող է շարժվել ինքնաթիռի արագությամբ, ի դեպ համարյա անձայն: Աշխարհում մագլեվի առաջին փորձնական գծերը կառուցվել են Գերմանիայում/Էմսլանդում` 1980թ. և Բեռլինում` 1984թ./, իսկ Մեծ Բրիտանիայում 1984թ.: Բայց դրանք ցուցադրական, փորձնական նմուշներ էին: 1987թ. Հայաստանում սկսվեց Երևան-Աբովյան-Սևան մագլեվի կառուցումը, որը պետք է ավարտվեր 1991թ.: Դա լինելու էր առաջին` որպես ռեալ տրանսպորտային միջոց գործող մագլեվը աշխարհում և որը պետք է 5-7 րոպեում ուղևորներին հասցներ Երևանից Աբովյան քաղաք և 15-20 րոպեում Երևանից` Սևան: Գնացքը, որը պետք է աշխատեր հայկական ուղու վրա, մինչ այժմ գտնվում է Ռուսաստնի Ռամենսկոյե քաղաքի գործարանում: Հայաստանի համար նախատեսված մագլեվը նկարահանված է “Ռոբոտների հետ չեն կատակում” ֆանտաստիկ ֆիլմում ("С роботами не шутят"):
Այժմ մագլեվներ կան` Չինաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Նրանցից ամենաերկար ուղին 43 կիլոմետր է: Փաստորեն այսօր էլ հայկական մագլեվի ուղու երկարությունը գերազանցելու էր բոլորին:
1987թ. Պարիս Հերունու մտահաղացումով և նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվել է աշխարհի առաջին/54մ. տրամագծով/ ռադիո-օպտիկական աստղադիտակը:
Հայաստանը 1950-1990 թթ. աշխարհի մի քանի կենտրոններից մեկն էր (Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում), որտեղ նախագծվում և պատրաստվում էին հաշվիչ մեքենաներ(համակարգիչներ):
Այսօր այդ ամենը անհավատալի, գրեթե ֆանտաստիկ է թվում: Իհարկե կային բազմաթիվ պրոբլեմներ, որոնք ստեղծում էր հենց ինքը` համակարգը, և մենք նայում էինք այդ չլուծված պրոբլեմներին և ձգտում անկախանալ և անկախության ներքո ինքնուրույն լուծել մեզ հուզող և մեզ համար կարևոր այդ պրոբլեմները: Բայց արդյունքում Հայաստանը հասավ այնպիսի վիճակի, որ այստեղից փախնում են: Անկախությունը դարձավ անկախություն միայն որոշ անձանց և որոշ խավերի համար: Մյուսների համար այն մնաց որչպես մի վիրտուալ արժեք` տիրող թշվառության մեջ:
Մեզ պետք է ճշմարիտ և սառը նայել իրականությանը: Մենք պետք է տեսնենք ամբողջությամբ այդ իրականությունը, որ կարողանանք ճիշտ քայլեր կատարել: Կյանքը ցույց է տալիս, որ մեր ազգի ամենամեծ թշնամին հենց մենք ենք` մեր բնավորությունով, մեր մոտեցումներով:
Այսօր մեր երկրում ամեն ինչ ոտքից գլուխ է դրված: Մենք ունենք բացառապես առժեքազրկված փիլիսոփայություն և մտածելակերպ: Մեր իշխանական համակարգը(այլ ոչ թե այս կամ այն անձը կառավարությունում) մի թուրիմացություն է, որը թույլ չի տա ոչ մի տնտեսական աճ, ոչ մի առողջ մտքի զարգացում: Նա ինքն իրենով վտանգ է ներկայացնում: Որոշ ժամանակ հետո, երբ մենք հայտնվենք մի նոր ռեժիմի լծի