Эротические рассказы

Դավիթ Բեկ. ՐաֆֆիЧитать онлайн книгу.

Դավիթ Բեկ - Րաֆֆի


Скачать книгу
չդարձրեց: Այդ անախորժ դրությունը սպանում էր նրան, մանավանդ որ նկատում էր, երբ իմամին չիբուխ էին մատուցանում, նա դերվիշի հետ փոփոխակի կերպով ծխում էր, բայց իրան ամենևին համեցեք չէին անում, որովհետև նրա անմաքուր շրթունքը կարող էր պղծել չիբուխը:

      – Ո՜վ ուղղափառների սուրբերից ամենասուրբը, մեկ խնդիրք ունեմ, – ասաց վերջապես մելիքը բացագանչական եղանակով:

      Քրիստոնյա մելիքի այս եղանակով դիմելը պարսից կրոնավորին, բավական հաճոյական երևացավ նրան, և ընդհատելով իր խոսակցությունը դերվիշի հետ, հարցրեց.

      – Ի՞նչ եք հրամայում:

      – Քանի գիշեր է, – պատասխանեց մելիքը, – ինձ անհանգստացնում է մի երազ, հենց որ պառկում եմ, միշտ միևնույն երազն եմ տեսնում: Այդ երազի մեկնությունը ոչ ոք կարող է տալ ինձ, բացի ուղղափառների սուրբից, որի մոտ պահված են բոլոր գիտությունները, բոլորը երևելի և աներևույթ էակների գաղտնիքները: Եթե ձեր սրբությունը կբարեհաճի, ես կպատմեմ իմ երազը:

      Իմամը թույլ տվեց նրան պատմել, համեստությամբ հայտնելով, թե ինքը գիտության անսահման օվկիանոսից մի քանի կաթիլի միայն արժանացած է, բայց աստուծո և մարգարեի օգնությամբ կաշխատե նրան բավականացուցիչ բացատրություններ տալ:

      Մելիքը շարունակեց.

      – Ինձ երևում էր, թե գտնվում եմ մի դրախտի††††† մեջ, որ զարդարած էր մշտականաչ ծառերով: Որքան նայում էի, վերջ և սահման չուներ այդ դրախտը: Որպես ծառերը, որպես ծաղիկները, այնպես էլ մարդիկը այնտեղ վայելում էին հավիտենական մանկություն: Ծերությունը, մահը և այն բոլոր չարիքները, որ ապականում են մարդու կյանքը, այնտեղ գոյություն չունեին: Այնտեղ թագավորում էր անթառամ, անվերջ կյանք միայն: Տղամարդիկը նստած էին տերևախիտ արմավենիների հովանու տակ, գոհարներով զարդարած օթոցների վրա, և թիկն էին տված մախմուռե բարձերին: Ամեն մի տղամարդի շուրջը պատել էին յոթանասունից ավելի դառահաս աղջիկներ հրաշալի գեղեցկությամբ: Նրանք հագուստի փոխարեն պատած էին սպիտակ ամպի նման թեթև և թափանցիկ մի նյութով: Այդ նազելի արարածները ուրիշ հոգ չունեին, բացի գգվելուց և փայփայելուց այն տղամարդին, որին պատկանում էին: Նրանցից ոմանք, կպած նրա կուրծքին, սանրում էին նրա երկայն ծամերը և մազերը շարում էին մարգարիտներով. ոմանք աչքերին սուրմա էին քաշում, կամ հոնքերը նախշում էին սևադեղով. մի խումբ երգում էր, մյուսը ածում էր ոսկյա քնարների վրա: Ծառերի ոստերից թռչունները ձայնակցում էին հրաշալի երաժշտությանը: Այդ թռչունները այնքան գեղեցիկ էին, որոնց նմանը ես երբեք տեսած չէի. նրանց փետուրների վրա շողշողում էին ծիածանի բոլոր վառ գույները: Նրանք լեզու ունեին, խոսում էին և հասկանում էին մարդու մտքերը: Այնտեղ բոլոր արարածները խոսում էին: Տեսնում ես, սիրուն այծյամը, ոսկյա եղջյուրներով, մոտենում է քեզ և շնորհալի կերպով գլուխ տալով, ասում է` «սալամ ալեյքում» (խաղաղություն քեզ): Լեզու ունեին մինչև անգամ ծառերը և խոսում էին ավելի քաղցր, ավելի ճարտար, քան թե հրեշտակները: Հարկավոր չէր ձեռքը մեկնել և քաղել նրանց պտուղները, բավական էր ցանկանալ միայն, և ահա բարձր արմավենին խոնարհեցնում է իր ճյուղերը և դու քաղում ես, ինչ պտուղ որ կամենում ես. ուզում ես նարինջ – նա կտա քեզ, ուզում ես թուզ – նա կտա քեզ, ուզում ես անանաս – նա կտա քեզ: Մարդիկը կերակրվում էին գլխավորապես համեղ և անուշահոտ պտուղներով, որոնց տեսակներին թիվ և չափ չկար: Նրանք խմում


Скачать книгу
Яндекс.Метрика